Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

Քաղաքականություն

Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ քննարկում «Ներքաղաքական դիմակայությունը Հայաստանում. պատճառներ եւ հանգուցալուծման ուղիներ» թեմայով: Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը՝ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, վերսկսել է հայությանը հուզող հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումների շարքը:

«Ապաշրջափակում ենք պահանջում աշխարհից, մենք մեզ շրջափակում ենք մեր երկրում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, այսպես շարունակել չի կարելի: Չի կարելի թույլ տալ, որ մեր երկրում քաղաքական հայացքների համար կուսակցության գրասենյակում բռնաբարության սպառնալիքի տակ 23-ամյա աղջիկը ոստիկանների կողմից խոշտանգվի:

«Ներկա դրությամբ ողջունելով երկխոսության, շփումների ամենատարբեր հարթությունները, կարծում եմ, որ այնուամենայնիվ խնդիրը դրված է գործող նախագահի եւ համապետական իրավիճակի միջեւ: Եվ այդ երկու դերակատարների միջեւ քայլ պետք է կատարվի»,-հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, ամեն ինչ պետք է արվի, որ մեր երկրում հաստատվի կայուն ժողովրդավարություն: