Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԹԵՆՔ ԱՊԱԳԱ ԸՆՏՐՈՂԻՆ

Քաղաքականություն

«Այսօր ձեւավորվել է ընտրախախտումների ականատես, իրենց ձայնն առուվաճառքի առարկա դարձրած, քվետուների մի խոշոր զանգված, որն անվստահությամբ է վերաբերվում համապետական նշանակության այնպիսի խոշոր իրադարձությունների, ինչպիսիք ընտրություններն են»,- ասաց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը:

Այդ պատճառով էլ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը «Ընտրախաղ» պայմանական անունը կրող ուսուցողական բնույթի միջոցառումներ է անցկացնում, որին մասնակցում են հանրապետության դպրոցների 8-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտները:

Ընտրախաղը անցկացվում է 2000 թվականից: Մեկ ամսվա ընթացքում կազմակերպվում է 20 ընտրախաղ, 10-ը՝ Երեւանի դպրոցներում, 10-ը մարզերում:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության տնօրենի խոսքերով, «նախագահական» ընտրություններն անցնում են՝ խստորեն պահպանելով «ՀՀ ընտրական օրենսգրքի» դրույթների պահանջները. «ընտրողների» ուսուցանմանը եւ«թեկնածուների» առաջադրմանը հաջորդում են «ընտրացուցակների» կազմումն եւ ճշտումը, ձայների հաշվարկը, ընտրությունների արդյունքների հրապարակումը:

«Ընտրությունների արդյունքում եղել են ընտրախախտումներ, եղել է մի մարդ, որ 2 անգամ է ընտրել, քվեաթերթիկը կնքված չի եղել, այդ բոլորը արվել է մեզ փորձելու համար»,- ասաց Շենգավիթ համայնքի թիվ 18 դպրոցի աշակերտ Հայկ Սիմոնյանը:

«Ընտախաղերը ուսուցանում են «ՀՀ ընտրական օրենսգրքի» կարեւորոգույն դրույթները, մասնավորապես ընտրակարգին վերաբերող հոդվածները կոչված են կիրթ ու գիտակից ընտրողներ ձեւավորելուն»,- ասաց Հ. Առաքելյանը: