Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ԸՆԴՀԱՐՈՒՄ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ

Քաղաքականություն

Մայիսի 4-ին կրկին ընդհարում է եղել Ախալքալաքի շրջանի Ազմանա գյուղում: Ազմանայի աջար բնակիչները նույն գյուղում ապրող վրացի Միշա Նաթենաձեի դրդմամբ քարկոծել են գյուղի հայ բնակիչներին: Այնուհետեւ հարեւան Ասպինձայի շրջանից փորձ է արվել բերել մոտ 50 երիտասարդ աջարների, որոնք պետք է մասնակցեին ընդհարմանը:

Սակայն Ախալքալաքի շրջանի հայկական գյուղերից եկած երիտասարդների ներկայությունը Ազմանայում զգաստացրել է Ասպինձայից եկած աջարներին, որոնք անմիջապես հեռացել են Ախալքալաքի շրջանից:

Ազմանայում բնակվող աջարները քարկոծել են նաեւ դեպքի վայր ժամանած Ախալքալաքի շրջանի ոստիկանությանը: Լարվածությունը մեղմելու համար Ախալքալաք է եկել նաեւ Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլոզ Նիկոլոզաշվիլին: Նրան եւ շրջանի ղեկավարությանը հաջողվել է հանդարտեցնել կրքերը եւ հաշտեցնել կողմերին:

Հայկական կողմը, մասնավորապես գնացել է մեծ զիջումների, այն պարզ պատճառով, որ կատարվածը միայն եւ միայն հայերի եւ աջարների միջեւ զինված բախում առաջ բերելու սադրանքի փորձ է: