Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻԱՅՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ»

Քաղաքականություն

«Հայաստանը պետք է միասնական եւ հստակ տեսակետ ունենա, թե ինչ պահանջներ ներկայացնի Թուրքիային ՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Եթե այդ միասնությունը չլինի, ապա դժվար կլինի որեւիցե դրական արդյունքի հասնել», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային Հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Այս օրերին Երեւանում Համաշխարհային Հայկական կոնգրեսը անց է կացնելու կոնֆերանս, որտեղ առաջին անգամ փորձ կարվի համահայկական մակարդակով քննարկել Հայոց ցեղասպանության հարցի կարգավորման միասնական, իրատեսական ծրագիր ստեղծելու խնդիրը: Կոնֆերանսին մասնակցելու են հանրահայտ գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության հայկական ինստիտուտի տնօրեն Յուրի Բարսեղովի կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցը պետք է կարգավորվի միայն միջազգային իրավունքի շրջանակներում.«Մինչեւ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանության հարցը, ապա կարելի է ասել, որ հայերի ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր»: