Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթերում կրկեսի գմբեթը պայթեցնելու են

Հասարակություն
8edcfae592f169f055a4c5d53dcc9f12

Այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:

Ժամը 14.45-ից մինչև ժամը 15.15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

 Իսկ ԱԻՆ-ի՝ քանի որ շենքի գմբեթը գտնվում է վթարային վիճակում, և մասնակի ապամոնտաժումը վտանգավոր է աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։

Հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։