Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ

Քաղաքականություն

Հունիսին տեղի են ունենալու ԵԽ Գլխավոր քարտուղարի ընտրությունները: Այդ պաշտոնի համար առաջադրվել են Թերի Դեւիսի, ներկայիս քարտուղար Վալտեր Շվիմերի եւ Էստոնիայի ԱԳ նախարար Քրիստինա Օյուլանդի թեկնածությունները:

Թերի Դեւիսի նախընտրական հիմնական նկատառումներից է Եվրոպայի անվտանգության ամրապնդումը։ Նա անհանգստութուն է հայտնում ԵԽ բյուջեի ավելացման, մարդու իրավունքների եւ Եվրադատարանում դրա շուրջ ընդունվող որոշումների վերաբերյալ:

Դեւիսը նաեւ դատապարտում է տեռորիզմը. «Ապագա ԵԽ-ում դա անհապաղ լուծում պահանջող կարեւոր խնդիր է»: Նա նկատում է, որ ներկայումս ԵՄ-ն է համարվում տեռորիզմի դեմ պայքարի ֆորում, իսկ ԵԽ-ին չի հաջողվել դառնալ տեռորզմի դեմ պայքարի միջազգային համագործակցության առաջատար կազմակերպություն: Դեւիսը խոստացել է իր ընտրության դեպքում զբաղվել այս խնդիրներով:

Էստոնիայի ԱԳ նախարարը իր նախընտրական պայքարում հիմնական շեշտադրումները կատարում է ԵԽ արժեքների եւ իդեալների հետեւողական պահպանման կարեւորության վրա: «Ես կողմնակից եմ Եվրոպայում կայունության եւ միասնության հասնելու համար բոլոր մակարդակների ինտենսիվ բանակցությունների շարունակմանը»:

Քրիստինա Օյուլանդը ծնվել է 1966թ, իսկ Էստոնիայի ԱԳ նախարարն է դարձել 1992-ին: