Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

Վիկտոր Դալլաքյանը «անորակություն» գնահատելով իշխանության երկու թ§երի ղեկավարների վերջին հայտարարությունը, առնվազն քաղաքական տգիտություն համարեց այն փաստը, երբ մարդիկ շանտաժով ուզում են պաշտոն պահել. «Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետը սպառնա նախագահին: Պատմության մեջ չլսված մի բան», - եզրակացնում է Դալլաքյանը:

Նա նա§ մեկնաբանեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում հնարավոր է, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Վիկտոր Դալլաքյանը ասաց. «Այսինքն, նա ընդունում է, որ երկրում կան քաղաքական բանտարկյալներ, որ քաղաքական որոշում է կայացվել նրանց մեկուսացնելու § եթե իրավիճակը փոխվի, հնարավոր է, որ քաղաքական §ս մեկ որոշում կայացվի § նրանք ազատ արձակվեն»:

Իսկ ինչ վերաբերում է «Հանրահավաքներ, ցույցեր § երթեր անցկացնելու կարգի» մասին ընդունված օրենքին, ապա Դալլաքյանը ասաց, որ դա ընդդիմությանը չի կարող սահմանափակել, քանի որ սահմանադրության համաձայն Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաները գերակա են օրենքների համեմատ: