Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԻԵՎԸ ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ Է ՈՃՐԱԳՈՐԾԻՆ ԵՎ ՀԱՅ ՆՇԱՆԱՌՈՒԻՆ

Քաղաքականություն

«Պարոն նախագահ, Բուդապեշտում հայ սպայի սպանությունից հետո ադրբեջանական ԶԼՄ-ը տեղակատվություն տարածեցին, որ Դուք ֆինանսական օգնություն եք նշանակել մարդասպանի ընտանիքին: Դուք կհերքեք դա, թե՞ պատրաստվում եք նրան ազգային հերոս դարձնել»,- «Ա1+»-ի թղթակից Անժելա Շեգունցի այս հարցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատասխանել է.

«Մեր ԱԳՆ բազմաթիվ անգամ ասել է մեր դիրքորոշումը: Մենք, իհարկե, ցավում ենք եղածի համար, բայց միաժամանակ 2003թ. ընթացքում հայ նշանառուների կողմից Ադրբեջանի տարածքում սպանվել է քսան մարդ: Այն փաստը, որ նրանք սպանվել են Ադրբեջանի տարածքում եւ ոչ թե Եվրոպայում, ոչինչ չի նշանակում: Պետք չէ շոու սարքել այն բանից, ինչ եղել է»: