Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԲԱՆԱԿՑԵԼՈՎ` ԲԱՆԱԿՑՈՒ՞Մ ԵՆ

Քաղաքականություն

Այս պահին ԱԺ-ում շարունակվում են կոալիցիայի եւ «Արդարություն» դաշիքնի ներկայացուցիչների բանակցությունները: Դաշիքնը ներկայացնում են Վիկտոր Դալլաքյանը եւ Արշակ Սադոյանը:

Ըստ նախնական տեղեկության Վիկտոր Դալլաքյանը պետք է հայտարարեր, որ ընդդիմությունը հրաժարվում է բանակցություններից, քանի որ այսօր արդեն իսկ փակ են դեպի Երեւան ճանապարհները եւ եթե կոալիցիան այդպես է սկսում, ապա իրենք անելիք չունեն:

Սակայն, արդեն մոտ կես ժամ է, ինչ ընդդիմության ներկայացուցիչները դուրս չեն եկել բանակցությունների սենյակից: