Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

Քաղաքականություն

Այսօր երկրի գլխավոր դատախազությունն ընդունեց, որ ձերբակալել է ԱՄՆ քաղաքացի Արթուր Վարդանյանին, որին երեկ որպես վկա է բերման ենթարկել դատախազություն:

Արթուր Վարդանյանի դեմ, ըստ դատախազության մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանի, քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 300 եւ 329 հոդվածների հատկանիշներով: Ըստ դրանց, Արթուր Վարդանյանը 1992-ից ԱՄՆ քաղաքացի լինելով բազմիցս օգտագործել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, օգտվել է ՀՀ քաղաքացու իրավունքներից, բազմիցս խախտել է ՀՀ սահմանները, մասնակցել է ընդդիմության կազմակերպած միտինգներին եւ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր է արել:

Այս պահին Արթուր Վարդանյանը պառկած է հիվանդանոցում: