Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 1. ԱԺ ԴԵՄՈԿՐԱՏ ՆԱԽԱԳԱՀԸ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ասուլիս հրավիրեց, որպեսզի հայտարարի, որ վերահաստատում է իր նախորդ ասուլիսում արտահայտած դիրքորոշումը. այն է՝ դատապարտում է քաղաքական հետապնդումները, դեմ է քաղաքական գործիչների հետ իրավական հարթությունում հարցեր լուծելուն, կտրականապես մերժում է կուսակցությունների գրասենյակներ մտնելն ու կոտրելը, քաղաքական կուսակցությունների դեմ քրեական գործեր հարուցելը: Նա հենց այդպես էլ ասաց. «Քաղաքական կուսակցության դեմ քրեական գործ չեն հարուցում, ես չգիտեմ, թե ինչու համար է հարուցված այդ գործը»: Խոսքը «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված քրեական գործի մասին է:

Նա դեմ է նա§ քաղաքական գործիչների, մասնավորապես գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործին. «Քաղաքական հարցերը պետք է քաղաքական հարթությունում լուծվեն»:

Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ ինքը որ§է կապ չի ունեցել ԱԺ-ը զորանոց վերածելու որոշման հետ. ինքը հո ԱԺ-ի պահակը չի՞: Եվ բացի այդ, ԱԺ լիազորությունները բավականին սահմանափակ են,-գտնում է ԱԺ նախագահ Արթուր Բաղադասրյանը:

Նա այսօր լրագրողների հարցերի ճնշման տակ զայրացած հայտարարեց, որ այլ§ս ժամը 18-ից հետո ԱԺ ընդունարանի դուռը փակվելու § կապարակնքվելու է: «15 տարի այդպես է եղել, այսօր էլ պետք է այդպես լինի», - ասաց Արթուր Բաղդասարյանը:

Ի դեպ, նա նա§ հայտարարեց, որ իրավապահների վրա ազդելու որ§է լիազորություն ԱԺ-ը կամ քաղաքական կոալիցիան ու կոալիցիոն կառավարությունը չունեն. իրավապահները ուղղակի ենթարկվում են հանրապետության նախագահին:

Նկատենք, որ ԱԺ նախագահը իրեն պահեց մոտավորապես այն կերպ, ինչպես վարչապետը, երբ սպառնաց ընդդիմություն դառնալ իր պաշտոնանկության պարագայում։ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ԱԺ-ն ցրելու դեպքում հիմք կդրվի նախագահի իմպիչմենտի գործընթացի։