Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրեմիերա «Ա1+»-ի եթերում (տեսանյութ)

Մշակույթ
6ef893965632c9b95da302c23910024f

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով... Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»,- ժամանակին ասել է դերասան Սոս Սարգսյանը

Այսօր լրանում է հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 91-ամյակը ։

«Ա1+»-ը շնորհավորում է կոմպոզիտորին ծննդյան օրվա առիթով՝ մաղթելով լավագույնը։ Իսկ այսօր ժամը 19.20-ին մեր եթերում պրեմիերա է՝ ֆիլմ նվիրված Էդվարդ Միրզոյանին։