Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽԱՂԻՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԽԱՌՆՎԵԼ

Քաղաքականություն

Ժամը 15-ին ԱԺ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը § փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը մտան նիստերի դահլիճ § հայտարարեցին, որ նիստը չի կայանա քվորումի բացակայության պատճառով: Իսկ մինչ§ այդ ժամը գրանցվել էր ընդամենը 20 պատգամավոր:

Գրանցվողները «ՄԱԿ»-ի, «Ժողպատգամավոր» խմբի անդամներն էին § անկախ պատգամավորները:

Նկատենք, որ վաղն առավոտյան գրանցումը շարունակվելու է, սակայն կոալիցիայի հայտարարությունից դատելով կգրանցվի կրկին ոչ ավելի, քան 20 հոգի:

Ի դեպ, մեր այն կարծիքը, թե կոալիցիան ուղղակի բավարար քանակի օրենսդրական նախաձեռնություններ չուներ, այդ պատճառով էլ նման հայտարարություն արեց, Ժողպատգամավոր խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը չբացառեց, նկատելով, որ ստեղծված իրավիճակում մեղավոր են բոլորը: Նրանում, որ ընդդիմությունն այսօր խաղից դուրս վիճակում է, պարոն Կարապետյանը մեղադրում է ոչ միայն իշխանություներին ու կոալիցիային, այլ բոլոր ուժերին:

Իսկ ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը, որը դեմ էր եռօրյա նիստերի օրակարգը «տապալելու» կոալիցիայի որոշմանը, չցանկացավ որ§է մեկնաբանություն տալ, ասելով, որ իրենք եկել են աշխատելու, իսկ ընդդիմության § կոալիցիայի քաղաքական խաղերին ինքը չի ցանկանում խառնվել: