Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ

Սպորտ

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 2-րդ խմբային մրցաշարի մեկնարկային խաղում 0:2 հաշվով պարտվեց տանտերերին` Անգլիայի պատանեկան հավաքականին:

Մեզ հաջողվեց պարզել միայն, որ ազգությամբ կիպրոսցի հանդիպման գլխավոր մրցավարը 18-րդ րոպեին կասկածելի 11 մետրանոց է նշանակել Հայաստանի հավաքականի դարպասին եւ անգլիացիները բացել են հաշիվը: ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ բաց թողած գոլից հետո մեր պատանիները դարպասը գրավելու 3 ռեալ պահ են ունեցել։

Իհարկե դժվար է գնահատական տալ այս ելույթին, սակայն ամեն դեպքում մենք դրական արդյունքի էինք սպասում, քանի որ նախապատրաստական փուլում հայ պատանիների ցուցադրած խաղը եւ արդյունքները միայն դրական գնահատականների էին արժանի:

Անգլիային պարտվելուց հետո Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը գրեթե կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը, սակայն ընտրական փուլի 1-ին խմբային մրցաշարում մեր պատանիների նույնպես առաջին խաղում պարտություն կրեցին, սակայն հաջորդ 2 խաղում հաղթանակներ տոնեցին եւ դրական արդյունքի հասան:

Ընտրական փուլի հաջորդ խաղում հայ պատանիները կմրցեն Նորվեգիայի թիմի հետ: Այս հանդիպումը կկայանա վաղը Երեւանի ժամանակով 23:00: Իսկ Վերջին մրցավեճում Հայաստանի պատանեկան հավաքականը մարտի 28-ին կհանդիպի Իսլանդիայի մինչեւ 17 տարեկանների թիմի հետ: Այս խմբի մյուս մրցավեճում Իսլանդիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Նորվեգիային։