Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկական ներկայացումներ՝ Երեւանի թատրոններում

Հասարակություն
130c318b8f18ccc4c59cdbe2ae32eb82

Ամանորի մանկական ներկայացումները Երևանի թատրոններում դեռ չեն սկսվել:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ամանորյա ներկայացումները կսկսվեն դեկտեմբերի 24-ից և կշարունակվեն մինչև 28-ը, իսկ հունվար ամսին` 3-ից-10-ը: Երեխաները կդիտեն Հովհ.Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթը: Տոմսերի արժեքը 700 դրամ է: Տոնական ներկայացումները լինելու են առանց նվերների:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գանձապահ Մարգո Գևորգյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ թատրոնում տոնական ներկայացումները կսկսվեն դեկտեմբերի 27-ից:

«Մեր թատրոնում երեխաները կդիտեն «Մեծ անտառի զավակները» հեքիաթը, կլինեն Ձմեռ պապ, Ձյունանուշ, վիշապ, սակայն նվերներ չեն լինի: Իսկ տոմսերի արժեքը 600 դրամ է»-ասաց Մարգո Գևորգյանը:

Իսկ Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում մանկական ամանորյա ներկայացումները սկսվել են դեկտեմբերի 20-ից: Բոլոր ներկայացումների տոմսերի արժեքը 700 դրամ է: Ներկայացումները կշարունակվեն մինչև հունվարի 15-ը, սակայն երեխաները այս ներկայացումներից հետո էլ տուն կգնան առանց նվերների: