Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6-ՅԱԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Քաղաքականություն

6-յակի Սահմանդրության նախագիծը դուրս բերվեց Ազգային ժողովի նիստերի օրակարգից: Այն պետք է քվեարկվեր երեկ: Սահմանադրության նախագծի հեղինակներից Շավարշ Քոչարյանը տեղեկացնում է, որ 6-յակը որոշել է շրջանառությունից դուրս բերել նախագիծը: Ըստ նրա որոշումը կայացվել է 6-յակի նախագիծը Ռոբերտ Քոչարյանի Սահմնադրական բարեփոխումների նախագծին զուգահեռ քննարկելու նպատակով:

Հայտնի է , որ նախագահի նախագիծը կքննարկբվի լավագույնը 3 ամիս հետո: Շավարշ Քոչարյանը չի բացառում, որ հարմար պահին իրենց հեղինակած խորհրդարանական կառավարման համակարգ առաջարկող նախագիծը կրկին կդրվի շրջանառության մեջ եւ նորից կքննարկվի: