Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԽ ԱԿՈՒՄԲԸ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ

Քաղաքականություն

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի հերթական թիրախ է դարձել «Ազգային Միաբանություն» կուսակցությունը: Ակումբի այսօր ընդունած հայտարարության մեջ նշվում է. «Աժ 1999թ. ընտրություններում կուսակցությունը նախընտրական դաշինք է կազմում, հասարակությանն անհայտ §, մեր կարծիքով, որպես ղարաբաղցիների հայրենակցական միություններ գործող «Արցախ Հայաստան» § «Գարդմանք» կուսակցությունների հետ, որոնք, ընտրություններից հետո փաստորեն դադարում են լինել դաշինքի անդամ:

-«Իրավունք § միաբանություն» դաշինքի խմբակցությունից, որի ղեկավարը «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարն է, նորից լռության պայմաններում հեռանում է նրա անդամներից մեկը:

- 1998թ. ՀՀ նախագահի ընտրություններում կուսակցությունը պաշտպանում է Ռ.Քոչարյանի թեկնածությունը § աջակցում վերջինիս իշխանության գալուն, իսկ ԱԺ ընտրվելուց հետո` պայքարում նրա դեմ»:

Ակումբը քաղաքական կոռուպցիայի դրսեւորում է համարում «Ազգային միաբանություն» կուսակցության ԱԺ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Հմ.Հովհաննիսյանի հեռանալու փաստը: Ակումբը պարզաբանում է պահանջում «ԱՄ»-ից: