Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվեց " Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ի "Սարաջով" մասնաճյուղը

Բիզնես
a34bb8c8c0738e72932d68751321492c

ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ԲԲԸ-ն, շարունակելով մասնաճյուղերի վերակառուցման և վերազինման որդեգրած իր քաղաքականությանը, այսօր բացեց իր թվով 39 -րդ մասնաճյուղը Տիգրան Մեծի 25 շենք 27 հասցեում: 

Մասնաճյուղի նոր տարածքն ապահովված է միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:

Մասնաճյուղում աշխատում են համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցներ: <<ՍԱՐԱՋՈՎ>> մասնաճյուղում իրականացվում են բանկային բոլոր տարաբնույթ գործառնությունները (ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում, վարկերի տրամադրում, հաշիվների սպասարկում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրեթե բոլոր միջազգային վճարահաշվարկային համակարգերով փոխանցումների կատարում և այլն):