Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ ԿՈՐՈՇՎԻ «ԱԼՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հասարակություն

Արմավիրում հեռարձակվելու իրավունք ստանալու համար Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովին այսօր իր մրցութային առաջարկը ներկայացրեց «ԱԼՏ» հեռուստաընկերությունը: Այն հիմնադրվել է 13 տարի առաջ: Իսկ 3 տարի է ինչ ներգրավված է Ա1+ հեռուստաընկերության հիմնադրած «Համասփյուռ» ցանցում, որը օրական 4-ից 5 ժամ հաղորդումներ է տրամադրում ցանցի անդամներին:

Հեռուստաընկերության մրցութային առաջարկում նախատեսված է 4 տարվա ընթացքում պատրաստել քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հաղորդումներ, ավելացնել մանկա-պատանեկան հաղորդումների թիվը: Մեկ ու կես տարվա ընթացքում կթվայնացվի հեռուստաընկերության տեխնիկական բազան:
Հեռուստաընկերության գործունեության մասին վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 6-ին: