Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՅԿՈՏԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՍԿԻԶԲ

Քաղաքականություն

«Ընդդիմության վարքագիծը բոյկոտ չի, երեկ սկիզբ դրվեց լրջագույն խորհրդարանական ճգնաժամի, որի հեղինակը իշխանությունն է»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Նա նաեւ նկատեց, որ ստեղծված պայմաններում առավել եւս լեգիտիմ չի կարող համարվել խորհրդարանը, իսկ հայտարարությունների ժամին ամբիոններն օգտագործելով եւ ընտրողների հետ հանդիպելով, ընդդիմության կապը ժողովրդի հետ էլ ավելի կսերտանա:

Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ երեկվա քվեարկությամբ վստահության հանրաքվեի մասին հարցը չի փակվել: