Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՄԵԿՆԻ ԻՏԱԼԻԱ

Սպորտ

Փետրվարի 2-ին Երեւանի «Փյունիկը» կմեկնի Իտալիայի Նորցիա գյուղաքաղաք, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի:

«Փյունիկի» հետ միասին մրցաշարին կմասնակցեն նաեւ ռումինական «Արգեսը», «Ունիվերսիտատեան», «Օրադեան» եւ ալբանական «Ալբանիան»: Փետրվարի 5-ին «Փյունիկը» կմրցի «Արգեսի» հետ, 7-ին` «Ալբանիայի», 10-ին` «Օրադեայի»,13-ին` «Ունիվերսիտատեայի»:

Հայկական թիմը Իտալիա կմեկնի իր մարտական կազմով: Թիմի կազմում կլինեն նաեւ հայկական առաջատար ակումբների ֆուտբոլիստներ, որոնք արդեն 15 օր է մարզվում են «Փյունիկի» հետ: