Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՏԱԼԻԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Քաղաքականություն

Զեկույցից դուրս եկավ «այլ» բառը, ընդ որում այդ բառը հանելու 2 առաջարկ կար. մեկը ներկայացրել էին իտալացիները, մյուսը` մերոնք:

Հայերի առաջարկը մերժվեց /այսինքն այդ բառը մնաց/, իտալացիների առաջարկը գրեթե նույնն էր, պարզապես մեկում գրված էր "other", մյուսում` "the other":

Երբ առաջինը մերժվեց, ադրբեջանցիները թեթեւացած շունչ քաշեցին: Դրանից անմիջապես հետո դրվեց իտալացիների առաջարկը, եւ ... վեր թռավ տեղից Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը: «Մենք քիչ առաջ այդ առաջարկը մերժեցինք, ոնց կարելի է այն նորից քննարկել»:

Նախագահողը տեղեկացվեց, որ այս առաջարկը մյուսից տարբերվում է` "article" կա: Այսինքն, զուտ տեխնիկական-քերականական տարբերություն, բայց ոչ բովանդակային: Եվ մարդիկ քննարկեցին, սակայն հետաքրքիրն այն է, որ եթե առաջին առաջարկին հանձնաժողովը դեմ էր, երկրորդին կողմ էր :) ... երկրորդն անցավ:

Ինչեւէ, առավոտվա ծանր ապրումներից հետո (Ադրբեջանի հարցի քննարկման հետ կապված) հայկական պատվիրակությունը մի փոքր թեթեւացած շունչ քաշեց: Սակայն ամենազավեշտականն այն է, որ Ադրբեջանի բանաձեւում այս նույն ձեւակերպումը մնացել է` «Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներ» :)