Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ԸՆԴԱՐՁԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ» ՄԱՍ

Քաղաքականություն

Երեկ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհուրդը ընդունել է եզրակացություն, որը հանձնարարում է Եվրոպական հանձնաժողովին քննարկելու «Ընդարձակ Եվրոպայի» քաղաքականության մեջ Հարավային Կովկասի երկրների ընդգրկման հարցը:

Այս հարցն այսօր քննարկվել է ՀՀ ԱԳ նախարարի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հանդիպման ժամանակ: Կողմերն անդրադարձել են այդ ուղղությամբ ստեղծված իրավիճակին եւ ԵՄ-ի ու կովկասյան երեք երկրների առաջիկա կոնկրետ քայլերին:

Պարոն Տալվիտիեն իր տպավորություններն է հայտնել Բաքու կատարած այցի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին:

Խոսվեց անցյալ տարվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման եւ դրա շարունակականության ապահովման, Մինսկի խմբի ջանքերի ակտիվացման, ինչպես նաեւ այլ հնարավորությունների մասին, որոնք կարող են նպաստել բանակցությունների ընթացքին եւ հարցի կարգավորմանը: