Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ Ա1+-ԻՆ

Հասարակություն

Հեռուստադիտողները պատրաստ են աջակցել «Ա1+» հեռուստաընկերությանը: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել«Նոյյան տապան» հեռուստաընկերության Պաշտպանության կոմիտեն: 6 ամիս առաջ հեռուստադիտողների կողմից ստեղծված կոմիտեն այսուհետ պաշտպանելու է Հայաստանի բոլոր զանգվածային լրատվամիջոցներին:

Խոսքի ազատության սահմանադրական սկզբունքը պաշտպանելու համար հեռուստադիտողները պատրաստ են դիմել ցանկացած միջոցի: Կա հասարակական կարծիք եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է հաշվի առնի նաեւ այդ կարծիքը:

Հեռուստադիտողը պահպանողական հայացքներ ունի: Նրա համար դժվար է հրաժարվել սիրելի հաղորդաշարերից, ասում են կոմիտեի անդամները: Բացի այդ, անհայտ է, թե նոր հեռուստաընկերություններն ի՞նչ են առաջարկում, հնարավոր կլինի դրանք իրականացնել, եւ, ամենակարեւորը՝ կընդունի՞ այդ հեռուստադիտողը: