Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԸ (տեսանյութ)

Հասարակություն

Իրենց երթուղային գծերը վերադարձնեու պահանջով արդեն երկու օր է բողոքի ցույցի են դուրս են գալիս մերձքաղաքային երթուղիների վարորդները: Փորձառու վարորդները համոզված են, որ միջմարզային ուղ—որատար մեքենաների մրցույթների արդյունքում ստեղծվում է անհավասր մրցակցային դաշտ: Եվ երթուղիներին տիրանում են ոչ մասնագետները: Նրանք խնդրում են, որ պատգամավորները — գեներալները զբաղվեն իրենց գործով վարորդներից գծերը խլելու պոխարեն: Ցուցարարները չեն նշում կոնկռետ անուններ, քանի որ նրանք բոլորին են հայտնի: Նախարարությանն ուղղված բազմաթիվ բողոք-նամակները մնացել են անպատասխան: Հանրապետության հրապարակից վրդովված վարորդներին փորձում էր հեռացնել ավտոձեռնարկության տնօրենը: Անշուշտ խոստանալով, որ հարցը կլուծվի ձեռնարկությունում հավաքվելուց հետո միայն: