Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԸ ԱՆՏԵՂԻ ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ

Քաղաքականություն

Այսօր ԵԽ քաղաքական հանձնաժողովում քննարկվել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցը։

Հանձնաժողովը նշանակել է պատասխանատու, որը պետք է ներկայացնի հանձնաժողովի եզրակացությունը։ Պատասխանատու է նշանակվել պատգամավոր Մուրատովիչը /Բոսնիա - Հերցոգովինա/, որը առաջարկել է 7 փոփոխություն, որոնք պետք է վաղը հանձնաժողովի կողմից ներկայացվեն վեհաժողովին։

Առաջարկություններից մեկում Ադրբեջանի քաղբանտարկյալների կողքին հիշատակել են «Հայաստանի քաղբանտարկյալներ» արտահայտությունը այն դեպքում, երբ զեկույցում նման արտահայտություն չկա եւ ոչ մի բառ չի էլ եղել։

Հայաստանի պատվիրակությունը անմիջապես արձագանքել է, առաջարկել այդ բառը հանել, հիմնավորումներ արել, միջամտել է նաեւ Վալտեր Շվիմերը, որը մասնակցում էր քաղաքական հանձնաժողովի նիստին։

Արդյունքում հայ պատվիրակության առարկմանը համաձայնել են եւ հանձնաժողովի նախագահը, եւ ինքը՝ Մուրատովիչը։ «Հայաստան» բառը հանվել է առաջարկության տեքստից։