Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2003թ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է 9 ՀԱԶԱ՞Ր ՄԱՐԴ

Քաղաքականություն

Փախստականների § միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը ներկայացնելով իր ղեկավար գերատեսչության 2003թ. աշխատանքները, հայտնեց, որ կար§որ ձեռքբերումներից է ՌԴ միգրացիոն ծառայության հետ կնքված արձանագրությունը, ըստ որի Ռուսաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են անարգել, առանց մաքսային վճարումների իրենց ունեցվածքը տեղափոխել Հայաստան:

Նա տեղեկացերց, որ իրենք չունեն 2003թ. ՀՀ-ից արտագաղթածների մասին ստույգ տվյալներ, այլ միայն տիրապետում են սահմանահատումների մասին տեղեկություններին, ըստ որի 2003թ. Հայաստանից արտագաղթել է 9000 մարդ:

Վարչության առաջնահերթ խնդիրներից, ըստ Գագիկ Եգանյանի, փախստականների բնակարանային ապահովման հարցն է, ընդ որում 10500 ընտանիք դրա կարիքն ունի: