Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ «ԱԼԱՆԻԱՅԻՑ»

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը, որը անցած մրցաշրջանում հանդես եկավ Վլադիկավկազի «Ալանիայում», կտեղափոխվի մեկ այլ ակումբ:

«Ալանիայի» նորանշանակ մարզիչ Ալան Կուրբիսը չի ցանկացել նոր պայմանագիր ստորագրել Սարգսյանի հետ, քանի որ հայ ֆուտբոլիստը բավականին մեծ վարձատրություն է պահանջել:

«Ալանիայի» նախկին մարզիչ Բախվա Տեդեւը բազմիցս հայտնել էր, որ Սարգսյանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է եւ նրան անհրաժեշտ է պահել թիմում, սակայն ինչպես երեւում է ակումբի ղեկավարները մտադիր չեն թիմի առջեւ լուրջ խնդիրներ դնել:

Ալբերտ Սարգսյանը նախկինում հանդես է եկել Նալչիկի «Սպարտակում», Մոսկվայի «Լոկոմոտիվում» եւ «Տորպեդոյում», ինչպես նաեւ Կիեւի «Արսենալում»: 2003թ. ամռանը նա տեղափոխվեց «Ալանիա» եւ թիմին օգնեց իր տեղը պահպահնել Ռուսաստանի բարձրագույն խմբում:

Այժմ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ռուսական եւ եվրոպական թիմեր, բայց ամենայն հավանականությամբ տաղանդավոր ֆուտբոլիստը իր կարիերան կշարունակի Ռուսաստանում: