Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒՄ Է Ա1+-Ի ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԲԱՅՑ...

Հասարակություն

Վերջին շրջանում համառորեն լուրեր են տարածվում, որ Ա1+ ընկերությանը եթերից զրկելու գաղափարը ծնվել է երկրի նախագահի աշխատակազմում: Լրագրողներին այսօր հնարավորություն ընձեռնվեց այդ լուրերը ճշտել հենց առաջին աղբյուրից: Նախագահը ասաց, որ հավանում է Ա1+-ի լրատվական ծրագիրը: Բայց դա չի նշանակում, որ Ա1+-ը մրցույթից դուրս պետք է լինի: Առաջին բացառություն առաջինի համար կնշանակի հետագայում մի շարք բացառություններ այլ ընկերությունների համար, - համոզված է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի կարծիքով մրցույթի վրա չի ազդի այն հանգամանքը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները նշանակվել են իր կողմից: