ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Երեւանում գործող 20 լայնապրոֆիլ հիվանդանոցներից չեն սեփականաշնորհվի 4-ը: Վերջիններս կշարունակեն գործել պետպատվերի շրջանակներում: Պետական գույքի կառավարման նախարար՝ Դավիթ Վարդանյանը չնշեց, թե հատկապես որ հիվանդանոցների մասին է խոսքը: Նա միայն տեղեկացրեց, որ սեփականաշնորհումը իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության կառավարությանը ներկայացրած մասնավորեցման նոր ռազմավարության հայեցակարգի համաձայն:
Նախարարը ընդգծեց հայեցակարգի կարեւորագույն սկզբունքները՝

  1. սեփականաշնորհումն առաջարկել առաջին հերթին կոլեկտիվներին
  2. մասնավորեցումը չպետք է հետապնդի պետբյուջեն լցնելու նպատակ
  3. պետության պարտքը այդ հիմնարկներին պետք է հիմնարկի պրոֆիլը պետք է պահպանվի 10 տարի
  4. Մի շարք առողջապահական հիմնարկներ արդեն հայտ են ներկայացրել:

Առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Մարգարյանցն ասում է, որ բուժհիմնարկների կոլեկտիվները ողջունում են սեփականաշնորհման ծրագիրը: