Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՐՋՈՒՄ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Հասարակություն

Այսօր առավոտյան մայրաքաղաքում իրարանցում էր. ՀՀ-յան նախագահը շրջում էր մայրաքաղաքում՝ իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար:

Այսօրվանից պաշտոնապես սկսվեց Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Այդ մասին գրությունը զմռսվեց անվտանգության մարմինների կողմից նախորոք ստուգված սրվակի մեջ, որը Ռոբերտ Քոչարյանը դրեց շինարարության հիմքում: Նախագահի խոսքերով, եթե հանրապետությունում պահպանվի քաղաքական եւ տնտեսական կայունություն, ապա այս շինաշխատանքներում կլինի 15 000 աշխատատեղ եւ ծրագրերը կավարտվեն ամենաուշը 5 տարուց: Աշխատանքներն իրականացվում են միայն արտասահմանյան ներդրումների հաշվին:

Եթե քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւանում շրջելիս տխրում է շինաշխատանքների չափանիշների խախտումները տեսնելով, ապա նախագահ երբ շինաշխատանքներ է տեսնում, ուրախանում է: