Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐԻՆԱԳԻԾ` ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԹԵ՞ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հասարակություն

Մամուլի Ազգային Ակումբում հավաքված լրագրողները անընդունելի են համարում «Լրատվամիջոցների մասին» կառավարության կողմից «բարելավված» «նոր» օրինագիծը: Կառավարության կատարած փոփոխություններին ծանոթացածները տեղեկացնում են, որ կատարված փոփոխությունները մակերեսային են, սկզբունքային հարցերում կառավարության դիրքորոշումը չի փոխվել:

Լրագրողների մտահոգությունը կիսում են նաեւ քաղաքական գործիչները: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը նախագիծը գնահատում է որպես ՀՀ-ում գրաքննության մասին օրենք:

Լրագրողները եւ քաղաքական գործիչները ընդունեցին հայտարարություն, որով պնդում են, որ «Լրատվամիջոցների մասին» օրինագիծը պետք է շրջանառությունից դուրս գա: