Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կժամանի Հայաստան

Պաշտոնական
664753b7cf69b4a81c373757c1fe9208

Մարտի 20-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանում Լուկա Բեբիչին կընդունեն Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստա-Խորվաթիա բարեկամության խմբի անդամների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կմասնակցի ԱԺ լիագումար նիստին:

Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ կդնի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կայցելի ցեղասպանության թանգարան: