Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

Հասարակություն

Երեկ երեկոյան անհայտ հանգամանքներում Աբովյան փողոցի սրճարաններից մեկում դաժանորեն ծեծի են ենթարկվել ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը:

Որոշ տվյալների համաձայն վերջիններս ծեծվելուց հետո Կենտրոն համայնքի Ներքին գործերի բաժին են բերվել ոստիկանության աշխատակից հանդիսացող ծեծողների հետ:

Երեկ երեկոյան ոստիկանական բաժանմունք այցելած Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը ներքին գործերի նախարարությունից արդեն տեղեկացել է, որ կուսակցության վարչության նախագահին եւ վարչության անդամին ծեծել են իսկապես համակարգի աշխատակիցները, սակայն ձերբակալվածներ չկան: Նրանցով ըստ նախարարության պետք է զբաղվի դատախազությունը: