Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՇՏՊԱՆ

Քաղաքականություն

Նորաստեղծ «Արժանապատվություն» կուսակցությունը հավակնում է լինել կառուցողական ընդդիմություն եւ իր հիմնական խնդիրն է համարում հասարակ մարդու պաշտպանությունը:

Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել հունվարի 11-ին եւ նախագահ է ընտրել ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանին:

Վերջինիս խոսքերով, խորհրդարան ներթափանցած սեփականատերերի դասը այստեղ իր սեփականությունն է պաշտպանում` թողնելով ժողովրդին անպաշտպան:

Ըստ նրա` կուսակցությունը լուրջ ներուժ ունի, եւ իրենց են միացել «Արժանապատիվ ապագա» կուսակցության 35 սկզբնական կազմակերպություններից 23-ը: