Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԼՈՒԾԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ

Տնտեսություն

Շնորհիվ Միացյալ Նահանգների կառավարության Հայաստանի էներգետիկ ոլորտը զինվել է հաշվառման ժամանակակից ավտոմատացված համակարգով: Անցած տարվա հոկտեմբերից մինչ օրս ՀայԷներգոյում տեղադրված հաշվառման համակարգի շնորհիվ բարձր լարման ցանցում 2 տոկոսով արդեն նվազել են կորուստները:

Համակարգը, որն ընդգրկում է հանրապետության ամբողջ տարածքը, ներառում է 3300 ժամանակակից էլեկտրոնային հաշվիչ: Հաշվարկային կենտրոնում 30 րոպեն մեկ հնարավոր է հաշվարկել արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան: Ըստ մասնագետների, էներգետիկ համակարգում գերկորուստները զրոյական դարձնելու համար համակարգին անհրաժեշտ է, որ ինֆորմացիայի հավաքագրումը տեղերից լինի ամբողջությամբ ավտոմատացված: