Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

Քաղաքականություն

«Արմատ» կենտրոնի § Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Կոնգրես հյուրանոցում կազմակերպվել էր սեմինար` «Անվտանգության համակարգերի զարգացման միտումները» թեմայով:

Հիմնական զեկուցողներն էին Բունդեստագի խորհրդական Միխայիլ Լինկը § «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը:

Միխայիլ Լինկը նշեց, որ Եվրոպական միության ուժեղացումը կարող է հակասություններ առաջացնել ԱՄՆ-ի հետ, թե§ դա այժմ էլ կա, § նախկինում էլ եղել է: Հիմնական խնդիրը ԵՄ քաղաքականության մերձեցումն է ՆԱՏՕ-ի հետ:

Ըստ նրա` ԵՄ-ն փակ ակումբ չպետք է լինի § «բաց դռների» քաղաքականություն պետք է վարի: Թե§ այժմ չի նախատեսվում ԵՄ ընդլայնումը Կովկասում, սակայն այստեղ առաջնային են կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, դեմոկրատական վերափոխումները:

Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Հայաստանի անվտանգության բաղադրիչներին, ուշադրություն հրավիրեց ՌԴ վերջին շրջանի քաղաքականությանը ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի նկատմամբ` բնութագրելով այն «ուժային» § «նեոիմպերիալիստական»:

Զուգահեռ անցկացնելով` Մերձդնեստրյան կարգավորման ՌԴ նախաձեռնության հետ, որն առաջ էր քաշվել, շրջանցելով միջազգային հանրությունը, նա հայտնեց, որ կա երաշխիք, թե Ռուսաստանը, շրջանցելով Ղարաբաղը, Ադրբեջանի հետ պայմանագիր չի ստորագրի:

Քաղաքագետի բնութագրմամբ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը անվտանգության լուրջ երաշխիք չէ § ավելի շատ ֆորմալ կառույց է: Ըստ նրա` Հայաստանը պետք է ակտիվացնի ՆԱՏՕ-ի § ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները, որոնք Վրաստանի § Ադրբեջանի հետ համեմատ հետ են մնում: