Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԽԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Քաղաքականություն

Դեկտեմբերի 11-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ախալքալաքի շր‏ջանի վարչության նախագահ Արտյուշ Համբարձումյանը։ Հավաստի աղբյուրների համաձայն Ա. Համբարձումյանը իր հրաժարականը տվել է շրջանում հակառակորդ շրջանակների ճնշմամբ եւ երկրում նոր իշխանավորների պարտադրմամբ։

Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հրամանագրով շրջանի վարչության նոր նախագահ է նշանակվել Կարտիկամի գյուղական սակրեբուլոյի նախագահ Արթուր Երեմյանը։ Նույն օրը երեկոյան Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նուգզար Պարոնաշվիլին Ա. Երեմյանին ներկայացրել է շրջանի ակտիվին եւ վարչության անձնակազմին։