Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Քաղաքականություն

Այսօր, այս տարի երրորդ անգամ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրավիճակի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկա ընթացքի հետ կապված հարցեր` պայմանավորվելով միմյանց միջեւ առաջիկայում շարունակել ուղիղ երկխոսությունը:

Այս հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում կայացող Եվրատլանտյան Գործընկերության խորհրդի (ԵԱԽ) Արտաքին գործերի նախարարների տարեկան նիստի շրջանակներում: