Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Մշակույթ

ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամը նոյեմբերի 23-30-ը անցկացնում են Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

հայտ ներկայացրած 37 մասնակցից ընտրվել են 27-ը, որոնցից 15-ը Հայաստանի երաժիշտներն են:

Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա գալա համերգ եւ մրցանակաբաշխություն:

Առաջին մրցանակակիրը կստանա 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 10000 դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 3-րդ փուլն անցած երեք մրցանակակիրներ կստանան խրախուսական մրցանակ՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մրցույթն անցկացնելու համար հատկացրել է 46 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը հատկացրել են հովանավորները:

Մրցույթին կմասնակցեն երաժիշտներ՝ Հունաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բելգիայից եւ Հայաստանից: