Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Հասարակություն

Էրեբունի-Նուբարաշեն դատարանում այսօր պետք է շարունակվեր կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը:

Ավելի քան մեկ ժամ դատավարության մասնակիցները ենթարկվեցին մանրազնին ստուգման՝ մետաղորսիչի օգնությամբ: Նախատեսվածից 1 ժամ 15 րոպե ուշացումով դատավորը մտավ դահլիճ, որից հետո բերեցին ամբաստանյալին: Դատավարության մասնակիցները ծափերով դիմավորեցին նրան: Դատավորը դա ընդունեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Վրդովված` դատավորը ընդմիջեց դատական նիստը անորոշ ժամանակով:

Սակայն մարդիկ հրաժարվեցին դուրս գալ դահլիճից: Բարձրացավ աղմուկ, խառնաշփոթ սկսվեց: Տեսնելով մարդկանց վրդովմունքը դատարանի քարտուղարը հայտարարեց, որ նիստը կշարունակվի ժամը 14-ին: