Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՎԿԱՍԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հասարակություն

Նոյեմբերի 17-ին ԳԱԱ նախագահության շենքում բացվեց Կովկասի ազգաբանության, հնագիտության եւ բանահյուսության խնդիրներին նվիված միջազգային հերթական գիտաժողովը: Կովկասագիտակյան խնդիրներին նվիրված ամենամյա միջազգային այս գիտաժողովները յուրաքանչյուր տարի տեղի են ունենում տարածաշրջանային կենտրոններից մեկում, այս տարի` Երեւանում:

Բացման խոսքում, ողջունելով մասնակիցներին` ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը կարեւորեց նման միջոցառումների անցկացումը` նշելով, որ այն խթան գիտության ասպարեզում տարածաշրջանային համագործակցության համար` նպաստելով Կովկասի խաղաղ զարգացմանը:

Գիտաժողովի բնույթն ու այնտեղ արծարծվող խնդիրներն արդեն իսկ ընդգծում էին դրա հրատապությունն ու մասնագետների կողմից դրանց ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Ներկայացվում էին գիտական տարբեր խնդիրների շուրջ եղած ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները: