Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՍԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ

Հասարակություն

Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջանների, Վանաձոր քաղաքի եւ Գուգարքի տարածաշրջանի (Վանաձոր քաղաքին հարակից համաjնքներ) դպրոցներում դասերը ընդհատվեցին եւս մեկ շաբաթով:

Ընդհատման պատճառը դպրոցականների շրջանում պարոտիտ (խոզուկ) հիվանդության հետագա տարածման կանխումն է: Նոյեմբերի 15-ին դասերը եւս մեկ շաբաթով դադարեցնելու որոշում է կայացրել Լոռու մարզպետարանը: Այդ որոշումը մարզպետարանը պատճառաբանել նրանով, որ խոզուկի գաղտնի շրջանը տեւում է 21 օր:

2003 թ-ի սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբեր ամսվա առաջին կեսին Լորու մարզում գրանցվել է 550 հիվանդ երեխա: