Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

58 ԸՆՏԱՆԻՔ ԿԱՐՈՂ Է ՄՆԱԼ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՏԱԿ

Հասարակություն

58 ընտանիք կարող է մնալ փլատակների տակ: Այս մասին արդեն որերորդ անգամ ահազանգում են Աջափնյակի վթարային շենքերի բնակիչները: Նրանք իրենց ձեռքին ունեն որոշում, որը ստորագրել են Հայաստանի նախագահի օգնականն ու Երեւանի քաղաքապետը: Որոշման համաձայն վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար պետք է հատկացվի 98 միլիոն դրամ:

Վթարային շենքերին վերաբերող որոշումը պետք է իրականացվեր 10 օրվա ընթացքում: Սակայն նրա ընդունումից արդեն անցել է 2 ամիս: Բնակիչները այսօր հավաքվել էին նախագահի նստավայրի դիմաց, փորձելով պարզել, թե ինչ ճակատագիր է ունենալու ՀՀ նախագահի օգնականի եւ քաղաքապետի կայացրած որոշումը: