Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԱՊԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ԱՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Այսօր Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության ժամանակ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Հովհաննես Հարությունյանը` Ապերը, որոշել էր դատարանում ասել ճշմարտությունը, սակայն նրան խոչընդոտեցին.

«Նախ Ապերը դատարանում հայտարարեց, որ պատրաստ է ցուցմունք տալ, ուղղակի իր գրառումները թողել է մեկուսարանում, § առավոտյան իր հետ դրանք կբերի», - պատմում է Արմեն Սարգսյանը, - «Հաջորդ առավոտյան Ապերը դատարան եկավ իրականությունը պատմելու պատրաստակամությամբ, սակայն նրա պաշտպան Հոկտեմբեր Քարամյանը հայտնեց, որ վատառողջ է § հասցրեց դատարանից զանգել քննիչ Հեկտոր Սարդարյանին ու ասել, որ «Ապերն ուզում է բացվել»: Հայտարարված կարճատ§ ընդմիջումից հետո Ապերը դատարանի դահլիճ եկավ շրթունքը պատռած: Դատական նիստն ընդմիջվեց: Երեկոյան, սակայն, Ապերը տղաներին / մյուս ամբաստանյալներին/ ասել է, որ որոշել է դատարանում պատմել իրականությունն ու փրկել իր § մյուսների պատիվը: Ապա նա§ իր գրած ցուցմունքն է կարդացել տղաների համար, քանի որ նրանք նույն կամերայում էին»:

Այս խոսքերն ասելուց հետո Արմեն Սարգսյանը դիմեց Գեղամ Շահբազյանին § հարցրեց «Ճի՞շտ է»:
«Այո»,
- պատասխանեց ամբաստանյալը:

Արմեն Սարգսյանը նա§ տեղեկացրեց, որ տղաները` Սամվել Աբրահամյանը /Ցավ/, Ֆելիքս Առուստամյանը, Ջոն Հարությունյանը, Գեղամ Շահբազյանը իրեն պատմել են Ապերի գրավոր ցուցմունքի բովանդակությունը, որն այդպես էլ դատարանում չընթերցվեց:

«Հաջորդ առավոտյան Ապերը պետք է տար ցուցմունքը, սակայն չգիտես ինչպես դատարանի դահլիճում հայտնվեց Գայանեն / Ապերի կինը/, որն արտահերթ ցուցմունք տվեց § գործը մնաց նույն տեղում»:

Փաստորեն, Գայանե Մելքոնյանը, որը դատարանում էր հայտնվել դատախազ Զելիմ Թադ§ոսյանի ակտիվ աջակցությամբ, կանխեց ամուսնու` Ապերի, իրենց համար ոչ ցանկալի, ճշմարտացի ցուցմունքը. Ապերը հրաժարվեց ցուցմունք տալ:

«Ապերն ուզում էր ասել ճշմարտությունը, վատ մարդիկ թույլ չտվեցին»:

Ի դեպ, այս ամբողջ ընթացքում Հովհաննես Հարությունյանը գլուխը կախ լսեց Արմեն Սարգսյանի խոսքը § ոչ մի կերպ չհակադարձեց: