Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ

Հասարակություն

Տարօրինակ կլիներ, որ հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալները ընդունեին իրենց առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալը: Օգտվելով պաշտպանական ճառի իրենց իրավունքից՝ ամբաստանյալներն այսօր փորձում էին հնարավորինս հրաժարվել հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը իրենց մասնակցությունից:

Որպես բողոքի արտահայտություն ամբաստանյալներից 3-ը՝ Կարեն Հունանյանը, Համլետ Ստեփանյանը, Դերենիկ Բեջանյանը հրաժարվեցին ճառել:

«Անօրինական մեղադրանքից չեմ ուզում պաշտպանվել», -հայտարարեց ամբաստանյալ Համլետ Ստեփանյանը, որին մեղադրողները պահանջում են դատապարտել 14 տարվա ազատազրկման, իսկ Դեմիրճյանների եւ Սարսյանների իրավահաջորդները՝ մահապատժի:

Իրեն ներկայացված մեղադրանքի ծավալից հրաժարվեց նաեւ ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը: «Հարգելի դատարան, հույս ունեի, որ մեղադրողները կղեկավարվեին օրենքով եւ կառաջադրեին կոնկրետ իմ արարքին համարժեք մեղադրանք: Ըստ մեղադրողների, ես տեղյակ եմ եղել ԱԺ դեպքերին, բայց ես ի զորու չէի այդ կատարել», - սկսեց կարդալ Աշոտ Կնյազյանը եւ հուզվեց: Քիչ անց, երբ դատավորը առաջարկեց շարունակել, ամբաստանյալը խռովված հայտարարարեց. «Ոչինչ չեմ ասում»:

Դատական նիստը կշարունակվի ժամը 15.00-ին: