Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՍՎԵՑ «Ա1+»-Ի ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ՀՌԱՀ-Ի

Հասարակություն

Նոյեմբերի 7-ին ՀՀ տնտեսական դատարանը, դատավոր Չիլինգարյանի նախագահությամբ, շարունակեց քննարկել «Մելտեքս» ՍՊԸ հայցն ընդդեմ ՀՌԱՀ անգործության, որով պահանջվում է, ըստ օրենքի, ներկայացնել 2003թ. հունիս-հուլիս ամիսներին հեռուստահաճախականությունների մրցույթներին «Ա1+» հեռուստաընկերությանը արտոնագիր տրամադրելու մերժման հիմքերը:

Այս գործով «Ա1+»-ը ընդդեմ ՀՌԱՀ-ի ներկայացրել է երկու հայտ համապատասխան մրցույթների համար, § դատարանը որոշել էր միացնել այս գործերի քննությունը:

Նոյեմբերի 7-ին դատարանում «Ա1+»-ը ներկայացրեց բացատրություններ § հիմանավորումներ հիշյալ հայցի կապակցությամբ, իսկ ՀՌԱՀ-ի ներակայացուցիչը միջնորդեց դատը հետաձգել՝ «լրացուցիչ ապացույցներ» ներկայացնելու համար: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը § դատը ընդմիջեց մինչ§ նոյեմբերի 26-ը: