Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոպան վախ է զգում» (տեսանյութ)

Քաղաքականություն
01221e6f32a60476fc20940a9c41f9c8

Այսօր եւրոպական ընտանիքին սպառնացող ամենալուրջ մարտահրավերը երկու իրարամերժ երեւույթներ են:

«Մեկը գլոբալիզացիան է, որն ավելի է սերտացնում մարդկանց, իսկ մյուսը` մարդկանց վերադարձն է իրենց ազգային ակունքներին, որն նրանց մեկուսացնում է: Եվրոպայում վախ է առաջանում նրանց նկատմամբ, ովքեր տարբերվում են իրենցից` իրենց կրոնական դավանանքով, արժեքային համակարգով»,- այսօր «Հանուն ժողովրդավարության» միջազգային ֆորումում նշեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Նրա ընդգծեց, որ ԵԽ-ն ստեղծվել է ազգ-պետություն գաղափարներից ավելի վեր գաղափարի` ժողովրդավարության հիման վրա:

Պարոն Յագլանդի կարծիքով` այսօր Եվրոպայի սպառնացող թիվ մեկ խնդիրը հաղթահարելու համար պետք է ձերբազատվել վախի զգացողությունից. «Պետք է հետաքրքրություն տեսնել մեզանից տարբերվողների նկատմամբ»: Դրա վառ օրինակը ԵԽ գլխավոր քարտուղարը կարծիքով` Բեռլինի պատի փլուզումն էր, որ նա համարեց. «Դա տեխնիկական հեղափոխություն էր: Այսօր մեր առաջնային խնդիրներից մեկը նոր տեխնոլոգիաներին տիրապետելն ու այն օգտագործելն է»:

Պարոն Յագլանդը համաժողովի մասնակիցներին վստահեցրեց, որ բոլոր խնդիրները հնարավոր է հաղթահարել ժողովրդավարության միջոցով, որ հիմքը ազատ արտահայտվելու իրավունքն է. «Իսկ ազատ արտահայտվելու իրավունքը ճշմարտության մայրն է»:

Այսօրվա համաժողովում վերջին խոսքը ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին էր, որը դիմեց ներկաններին. «Որքան որ հին է այս մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ մեր ժողովրդի լուսավոր զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձեւավորմանը, որն այսօր անվանում են եվրոպական արժեքներ»:

Պարոն Նալբանդյանը հյուրերին հայտնեց, որ Հայաստանում շուտով նշելու իր անկախության 20-ամյակը. «Հայաստանի, ինչպես եւ ամբողջ Եվրոպայի համար անցած քսան տարիները էական վերափոխումների ժամանակաշրջան էր, որը մենք փորձեցինք անցնել ձեռք-ձեռքի տված»: