Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԴԵՄ ԴԱՏԸ

Հասարակություն

Սկսվեց կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ դատական նիստը: Ամբաստանյալ Մուշեղ Սաղաթելյանն իրեն առաջադրված մեղադրանքներից որոշակիորեն անդրադարձավ միայն հոկտեմբերի 27-ին առնչվող մեղադրանքին: Նա նկատեց, որ ուներ եւ ունի որոշակի կասկածներ 27-ի կազմակերպիչների կապակցությամբ եւ այդ մասին արել է հայտարարություն:

Մեղադրողը միջնորդեց, որպեսզի ընթերցվի նաեւ տուժողի նախաքննական ցուցմունքը, որտեղ վերջինս հաստատում է Սաղաթելյանի մեղքը:

Տուժողը մի քանի անգամ կրկնեց, որ ինքը իրեն տուժող է ճանաչում ոչ թե Մուշեղ Սաղաթելյանի գործողություններից, այլ 1996 թվականի սեպտեմբերի 25-ի իրադարձություններից: Տուժողը իրեն ծեծելու մասին ոչ այն ժամանակ , ոչ էլ այժմ դիմում չի ներկայացրել համապատասխան մարմիններին: