Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

Հասարակություն

«Այսօր ինձ հաճախակի են հարցնում, թե ո՞ր երկրում ես կուզենայի ապրել: Կցանկանայի պատասխանել Նորվեգիայում, սակայն համոզված եմ, որ այդտեղ շուտով տնտեսական ճգնաժամ կլինի, քանի որ այդ երկրում իշխում է ԱՄՆ-ի դոլլարը: Ամենակայուն վիճակը այսօր Եվրոպայում է, եւ Հայաստանը պետք է արագ քայլերով հասնի եվրոպական երկրների մակարդակին»,- հայտարարեց Գերմանիայի նախկին պետական քարտուղար Դիտրիխ Շպերլինգը:

Հոկտեմբերի 21-22 Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» թեմայով: Պարոն Շպերլինգի խոսքերով, գիտաժողովի բուն նպատակն է Հայաստանին դարձնել Եվրոպայի արժանի անդամ եւ այդ նպատակին հասնելու համար պետք է մտածել ամենաառաջինը հասարակ մարդու կենսամակարդակի բարձրացման մասին.«Հայ ժողովրդի մոտ ստեղծվել է մի սխալ կարծիք, որ արտագաղթելով իրենք կփրկվեն, սակայն ու՞ր կհասնեք այդ մտածելակերպով: Եթե Հայաստանը շուտ մտնի եվրոպական կառույցներ, երկրի թե արտաքին, թե ներքին վիճակը կբարելավի: Պետք է ձգտեք, որ Եվրոպան ձեզ շուտ հասնի, այլ ոչ թե դուք, ստիպված լքելով ձեր հայրենիքը փորձեք լավ ապրել»,- ասաց պարոն Շպերլինգը:

Դիտրիխ Շպերլինգը կարծիք հայտնեց նա— Հայաստանում տեղի ունեցած վերջին նախագահական եւ պատգամավորական ընտրությունների մասին.«Ցավոք այդ ընտրությունները չի կարելի համարել ժողովրդավարական անցկացրած ընտրություններ՝ այդ փաստը ցածրացրեց Հայստանի վարկանիշը: Ընտրությունները պետք է կամ ազատ լինեն, կամ էլ ընդհանրապես չլինեն»: